Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում «Deepal»-ը վրարեթրի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել «Mercedes»-ի. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյան Գուրգեն Գ․-ն իր վարած «Deepal» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան փողոցում վրարեթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Nissan Tiida»-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգեկ է շտապօգնություն, և քաղաքացիների հետ, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հետ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրարեթի ենթարկվաժների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով «Deepal»-ը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են։

Send