Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվա ուղևորվող ևս վեց անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվա ուղևորվող վեց անօդաչու թռչող սարքերի հարձակումը», - գրել է քաղաքապետը Max հարթակի իր ալիքում։
Ըստ տեղեկությունների՝ վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա):
«Դոմոդեդովո օդանավակայան։ Ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս սահմանափակումները անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Русский