Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կիեւի և Վաշինգտոնի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Դոնբասի տարածքի վերաբերյալ

Blog Image

Կիեւի և Վաշինգտոնի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Դոնբասի տարածքի վերաբերյալ, Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ ամերիկյան առաջարկները պահանջում են հետագա քննարկում «մի շարք զգայուն հարցերի», այդ թվում՝ Դոնբասի անվտանգության երաշխիքների և տարածքային ամբողջականության վերաբերյալ։

«Կան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի տեսլականներ, բայց մենք միասնական տեսակետ չունենք Դոնբասի վերաբերյալ», - հայտարարել է Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին դեռ չի ծանոթացել ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին հարցրել էին, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցություններում անցյալ շաբաթ կայացած խորհրդակցություններից հետո։  «Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, մենք խոսել ենք ուկրաինացի առաջնորդների հետ, այդ թվում՝ նախագահ Զելենսկու հետ։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը», - ասել էր ԱՄՆ նախագահը։

Send