Դանիայի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում կավելանա, իսկ ԱՄՆ-ի հարձակումը կղզու վրա անհավանական է, հայտարարել է պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը, գրել են ԶԼՄ-ները։
Պոուլսենի խոսքով՝ Դանիան հաստատում է Գրենլանդիայում «ավելի մշտական» և ավելի մեծ ռազմական ներկայություն հաստատելու իր մտադրությունը։ Նա նաև անհավանական է համարել կղզու ամերիկյան ռազմական գրավումը՝ նշելով, որ ԱՄՆ-ի միջամտության հնարավորությունը մնում է «խիստ ենթադրական»։
Դանիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում իր դաշնակիցների հետ՝ Արկտիկայում ՆԱՏՕ-ի ներկայությունը մեծացնելու վերաբերյալ։

Русский