Ռուսաստանի Դաշնության Հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը մարզերի վրայով խոցել են ուկրաինական 129 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բրյանսկի մարզում ոչնչացվել է 29 անօդաչու թռչող սարք, Բելգորոդի մարզում՝ 15, իսկ Յարոսլավլի մարզում՝ ևս 13։
Տվերում անօդաչու թռչող սարքի բեկորը հարվածել է բնակելի շենքի։ Մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ, հայտնել են տեղի իշխանությունները։

Русский