Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով

Blog Image

Իրանը սկսել է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, հաղորդել է CNBC-ն՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։

Ըստ ընկերության՝ առնվազն երեք իրանական տանկերներ, որոնք տեղափոխել են մոտ 5 միլիոն բարել նավթ, լքել են Հորմուզի նեղուցը։ Սուրպերտանկերներ Diona-ն և «Hero 2»-ը, որոնք պատկանում են ​​Իրանական ազգային տանկերային պետական ընկերությանը, տեղափոխել են մոտ 3.8 միլիոն բարել։

Այս բեռը առաջին այսպիսինն է երկու ամսվա ընթացքում։ Kpler-ի տվյալներով՝ նավերը կարողացել են անցնել այն տարածքով, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերը։

Fars-ը երեկ հաղորդել էր Հորմուզի նեղուցում իրանական նավերի՝ ԱՄՆ շրջափակման գոտին անցնելու մասին։ Գործակալությունը նշել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված գործարքից հետո մի քանի նավեր անարգել հատել են շրջափակման գիծը։

Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ համաձայնագրի ստորագրման ու Հորմուզի նեղուցում նավագնացության մասնակի վերսկսման մասին։ Նա ասել էր, որ լիակատար վերաբացումը սպասվում է հունիսի 19-ին։ Fars-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ Իրանը 60-օրյա արտոնյալ ժամկետ է տրամադրել ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների համար, որի ընթացքում Թեհրանը չի գանձի վճարներ նեղուցով անվտանգ անցման համար։ Աղբյուրի համաձայն, փոխըմբռնման հուշագրի նախագիծը նախատեսում է Իրանի և Օմանի միջև ծովային կառավարման դերերի վերաբաշխում, ինչպես նաև Թեհրանի իրավունքի ապահովում անցումային շրջանից հետո համապատասխան վճարումներ ստանալու համար։

Send