Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց

Blog Image

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր, քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանի խափանման միջոցի հարցով բողոքարկումը մերժվել է։ Այդ մասին միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն է տեղեկացրել․

«Ինչպես և սպասվում էր, Արթուր Դանիելյանի խափանման միջոցի մասով մեր բողոքարկումը մերժվեց: Ավելորդ է ասել, որ որևէ իրավական հոդաբաշխ հիմնավորում չկա ու չէր էլ կարող լինել, քանի որ գործը ծայրից ծայր ջուր է ու ակնհայտ քաղաքական հետապնդում, որն իր ամեն կետում հակասության մեջ է ինչպես ՄԻԵԴ, այնպես էլ մեր հայրենի Վճռաբեկ դատարանների նախադեպային դատավճիռների հետ:

Չենք ընկրկում, չենք վախենում, պայքարը դեռ նոր է սկսվել: Արթուրն ազատ է առավել, քան երբևէ, իսկ ռեպրեսիաներ լինելու են»:

Send