Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երևանում քննարկվել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների զարգացման ուղիները

Blog Image

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Թաիլանդ հարաբերությունների դրական զարգացումները, անդրադարձել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի:

Կարևորվել է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումը, ինչպես նաև վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Թաիլանդի ԱԳ նախարարի հատուկ բանագնաց Արթայուդ Սրիսամուտը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով լոգիստիկ լուծումների և շուկաների փոխադարձ հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարցերին:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քաղաքական խորհրդակցությունները՝ դիտարկելով դրանց հաջորդ փուլը Թաիլանդում անցկացնելու հնարավորությունը։

 
 
Send