Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

Blog Image

Հայաստանում կենսաչափական համակարգն ամբողջությամբ կգործարկվի նոյեմբերի 1-ից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից քաղաքացիներն արդեն կկարողանան գրանցվել կենսաչափական անձնագիր ստանալու համար։

Նախարարը նշել է, որ սպասարկման բազմաթիվ գրասենյակներ կգործեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանյան երկու առևտրի կենտրոններում ևս կբացվեն գրասենյակներ։

«Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատրաստ կլինեն լիարժեք աշխատանքի

Send