Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն մեղադրել է Իսրայելին երկրի նախագահական ընտրությանը միջամտելու մեջ։
Ըստ նախագահի՝ ձայների հաշվարկը ցույց է տալիս յուրաքանչյուր թեկնածուի օգտին 49% ձայն, և որ հաղթող հայտարարելն անհնար է։
«Ես կներկայացնեմ դատավորներին։ Մենք ունենք ընտրական խախտումների և Քաղաքացիների ազգային գրանցամատյանի մի քանի սերվերների IP հասցեների փոփոխությունների ապացույցներ։ Սա նշանակում է, որ ծրագիրը կոտրվել է, և քվեարկության տվյալները փոփոխվել են ուրիշների կողմից. աշխարհում միակ երկիրը, որն ունի այս հնարավորությունը, Իսրայելի պետությունն է»,- հայտարարել է Պետրոն։

Русский