Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է ցածր յուղայնությամբ մթերքների վտանգների մասին

Blog Image

Ցածր յուղայնությամբ կաթնամթերքը չի օգնի քաշի կորստին և կարող է առողջական խնդիրներ առաջացնել, հատկապես կանանց մոտ, «Պրավդա»-ին ասել է դիետոլոգ, սննդաբան և թերապևտ Աննա Բելոուսովան։

«Շատ հաճախ մարդիկ, ովքեր ցածր յուղայնությամբ դիետայի պատճառով հրաժարվում են լիարժեք յուղայնությամբ կաթնամթերքից, չեն գիտակցում, որ չափից շատ ճարպ են օգտագործում՝ այլ սննդամթերքների հաշվին։ Քաշի կորստի համար օգտագործվող խիստ ցածր յուղայնությամբ դիետան շատ վնասակար է, հատկապես վերարտադրողական տարիքի կանանց համար, քանի որ ճարպերը անհրաժեշտ են սեռական հորմոնների ձևավորման համար», - բացատրել է բժիշկը։

Ըստ նրա՝ ճարպի պակասը կարող է հանգեցնել մազերի և մաշկի որակի վատթարացման, ինչպես նաև արագացված ծերացման։

Ավելին, նորմալ յուղայնությամբ մթերքներից խուսափելը կնվազեցնի կալցիումի կլանումը և կբարձրացնի օստեոպորոզի առաջացման ռիսկը, հատկապես 35 տարեկանից հետո։

Send