Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ալիեւն այսօր հանդիպել է ՄԹ պաշտպանության հարցերով պետ​​նախարարի հետ

Blog Image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետական ​​նախարար լորդ Վերնոն Կոուկերի հետ։ 

Վերնոն Կոուկերն ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր և բարեկամ երկիր է Մեծ Բրիտանիայի համար, և նշել է Լոնդոնի շահագրգռվածությունը՝ պահպանելու այդ բարեկամական կապերը։

Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան նոր էջ են բացել իրենց երկկողմ գործընկերության մեջ՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության տեսքով։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ ավելի քան 20 տարի ներդրումներ են կատարվում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության մեջ, և այսօր ոլորտը արտադրանք է թողարկում ինչպես ներքին կարիքների, այնպես էլ արտահանման համար։

Ալիեւը նաև քննարկել է առաջատար ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները՝ կապված Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և տեխնիկա մատակարարելու, երկրում համատեղ ձեռնարկություններ հիմնելու հետ։ Նա ընդգծել է այս համատեքստում Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության կարևորությունը։

Send