Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենք ունենալ», «Կիմ Չեն Ընն իմ ընկերն է»․ Թրամփ

Blog Image

Ի տարբերություն Իրանի՝ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է Վաշինգտոնը դեմ Իրանի միջուկային ծրագրին, սակայն ոչինչ չի ասում Հյուսիսային Կորեայի՝ միջուկային զենք ունենալու վերաբերյալ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր ընկերն է։

«Ես հավանում եմ նրան։ Կիմ Չեն Ընն իմ ընկերն է։ Նա հավանում է Թրամփին։ Նա շատ ուրիշ մարդկանց չի հավանում, բայց ես, հավանաբար, միակ մարդն եմ աշխարհում, ում նա հավանում է։ Եվ ես էլ եմ նրան հավանում։ [Հյուսիսային Կորեան] միջուկային ներուժ ունի. ոչ այնքան մեծ, որքան մերը, բայց գիտե՞ք ինչու։ Որովհետև մյուս նախագահները չարեցին այն, ինչ ես կանեի», - ասել է ամերիկացի առաջնորդը։

 

Send