Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Blog Image

Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆինանսական հատվածի և «ստվերային նավատորմի» նավերի նկատմամբ։

Լոնդոնն իր թարմացված պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 38 ֆիզիկական և իրավաբանական անձի։

Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է նոր պատժամիջոցների մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին։

Փաստաթղթի համաձայն՝ Լոնդոնը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ընդհանուր առմամբ 26 նոր կազմակերպություն և 12 նավ: «Սև ցուցակում» ավելացված նոր կազմակերպությունների թվում են ռուսական «Ստոլիչնի Կրեդիտ» առևտրային բանկը և «Պլանետա» բաժնետիրական ընկերությունը։

Մեծ Բրիտանիան պնդում է, որ այդ ֆինանսական հաստատությունները օգուտ են քաղում Ռուսաստանի կառավարության գործունեությունից կամ աջակցում են և գործում են Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում՝ մասնավորապես ռուսական ֆինանսական ծառայությունների ոլորտում։

Ցուցակում ներառված են նաև ֆինանսական գործառնությունների հետ կապված՝ երրորդ երկրների կազմակերպություններ, մասնավորապես՝ կանադական «Xeltox Enterprises Ltd»-ն, որը կապված է Cryptomus և Heleket հարթակների հետ, ղրղզական «Processing KG»-ն և TokenSpot-ը։

Սահմանափակումներ են կիրառվել նաև ռուսական էներգետիկ ոլորտի ընկերությունների՝ «Զարուբեժնեֆտ»-ի և «ԻՆԿ-Կապիտալ»-ի նկատմամբ. կառավարությունը համարում է, որ «Զարուբեժնեֆտ»-ը օգուտ է քաղում Ռուսաստանի կառավարության գործունեությունից կամ աջակցում է նրան՝ ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում իր գործունեության շնորհիվ, բրիտանական իշխանությունները «ԻՆԿ-Կապիտալ»-ը կապում են «Իրկուտսկի նավթային ընկերության» սեփականության կամ վերահսկողության հետ։

Բացի ռուսական կազմակերպություններից՝ Լոնդոնը թիրախավորել է նաև Մոսկվայի միջազգային դաշնակիցներին։

Պատժամիջոցների ցուցակում ավելացվել են մի շարք ընկերություններ հետևյալ երկրներից. Կանադա, Ղրղզստան, Թուրքիա, Հնդկաստան։

Send