Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում գործող գավաթակիր «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը (5-0)
Կատալոնական գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆինյան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերան Տորեսը, Ֆերմին Լոպեսը և Ռունի Բարջին։
«Կապտանռնագույնները» չորրորդ տարին անընդմեջ դուրս եկան Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունվարի 11-ին կհանդիպեն «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողին։
Սուպերգավաթային մադրիդյան դերբին կկայանա հունրիին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Русский