Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատարն է մահացել բանտում

Blog Image

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչն է մահացել բանտում, գրել են ԶԼՄ-ները։

Նա 83 տարեկան էր։

Մլադիչը վերջերս ծանր հիվանդ էր, նաև կաթված էր ստանալ։ Նրա փաստաբանները խնդրել էին նրան ազատ արձակել Սերբիա՝ բուժման համար, սակայն դատարանը մերժել էր։ Նրան մականունը «Բոսնիացի մսագործ» էր։ Մլադիչը 16 տարի թաքնվել էր մինչև 2011 թվականին Սերբիայում գերի ընկնելը։ 

1996 թվականին Մլադիչը, Սերբական Հանրապետության այլ առաջնորդների հետ միասին, Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվել էր պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության մեջ՝ կապված Սարաեւոյի պաշարման և Սրեբրենիցայի կոտորածի հետ։ Նրա ձերբակալումը և դատարանին հանձնվելը Սերբիայի Եվրոպական Միությանը անդամակցության պայմաններից մեկն էր եղել. նրա տեղակայման վայրի մասին տեղեկության համար առաջարկվել էր 10 միլիոն եվրո պարգև։ 2011 թվականին Մլադիչը ձերբակալվել էր Սերբիայում և արտահանձնվել Հաագա։ 2017 թվականի նոյեմբերի 22-ին Հաագայի դատարանը Մլադիչին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ 2021 թվականի հունիսի 8-ին Դատարանի վերաքննիչ պալատը մերժել էր Մլադիչի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել ցմահ ազատազրկման դատավճիռը։

Send