Առաջիկայում նախատեսվող պլանային ջրանջատումների պատճառով Երևանի և Կոտայքի մարզի որոշ դպրոցներում ուսումնական գործընթացը կկազմակերպվի փոփոխված ձևաչափով։
MediaHub-ին դիմել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ ջրանջատումների պատճառով որոշ դպրոցներում դասեր չեն անցկացվելու։ Քաղաքացիները նաև տեղեկացրել են, որ մի շարք աշխատավայրերում աշխատակիցներին հորդորել են աշխատանքի չներկայանալ՝ ջրամատակարարման բացակայության պատճառով։
MediaHub-ը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե արդյոք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և ինչպես է կազմակերպվելու ուսումնական գործընթացը։
Նախարարությունից հաստատել են, որ որոշ դպրոցներում դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։
Դպրոցների տնօրենները տեղեկացված են սպասվող ջրանջատումների մասին, և յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ինքն է որոշում՝ ինչպես կազմակերպել դասապրոցեսը։ Մասնավորապես, դպրոցները կարող են անցնել առցանց ուսուցման կամ կրճատել դասաժամերը՝ բաց թողնված ժամերը հետագայում լրացնելով լրացուցիչ դասերի միջոցով։
Այսպիսով, ջրանջատումների պատճառով Երևանի և Կոտայքի մարզի որոշ դպրոցներում վաղը առկա դասեր չեն անցկացվի, իսկ որոշներում ուսուցումը կկազմակերպվի առցանց։
Որտե՞ղ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը։
Մասնավորապես՝
Երևանում՝
• Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներում,
• Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում,
• Պաշտպանության նախարարության շենքում,
• Նորք-Մարաշ վարչական շրջանում,
• Ավան վարչական շրջանում,
• Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28 փողոցներում, Դավիթ-Բեկի փողոցում և նրբանցքներում։
Կոտայքի մարզում՝
• Մայակովսկի, Արամուս և Կաթնաղբյուր գյուղերում,
• Ջրվեժ գյուղում՝ Ջրվեժ, Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերում, ինչպես նաև Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերում,
• Առինջ գյուղում՝ Դուրյան, Վ. Տերյան, Պ. Սևակ, Խ. Աբովյան և Մհեր Մկրտչյան թաղամասերում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Մարիաննա Արամյան

Русский