Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կանխել են ստորջրյա մալուխի դեմ ռուսական սաբոտաժի ծրագիրը․ Reuters

Blog Image

Այս գարնանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և ԱՄՆ-ն Սվալբարդ կղզեխմբի մոտ հայտնաբերել և հետապնդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության Խորջրյա հետազոտությունների գլխավոր վարչությանը պատկանող սուզանավեր։

Reuters-ի հայտնել է, որ ռուսական զինվորականներն իրականացնում էին զորավարժություններ՝ կիրառելով գաղտնի զենք, որը նախատեսված է խորջրյա ենթակառուցվածքներն առանց հետք թողնելու շարքից հանելու համար։ Նրանց չի հաջողվել ավարտին հասցնել մանևրները, իսկ նավերը հեռացել են տարածքից։

«Հնարավոր դիվերսիան» կարող էր ուղղված լինել Սվալբարդը Նորվեգիայի մայրցամաքային մասին կապող օպտիկամանրաթելային մալուխների դեմ։ Այդ մալուխներով փոխանցվում են արբանյակային տվյալներ SvalSat արբանյակային վերգետնյա կայանի համար, որը NASA-ի ցանցի մաս կազմող խոշոր համակարգ է։

Որևէ իրական վնաս չի հասցվել. արևմտյան պաշտոնյաների գնահատմամբ՝ Ռուսաստանը պարզապես մոդելավորում էր տեխնոլոգիայի կիրառումը ՆԱՏՕ-ի հետ ուղղակի հակամարտության սցենարի պայմաններում։

 

Send