Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Blog Image

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Կողբ գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ատոմ Ս․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 անչափահասներ մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Send