Ակտիվիստ, «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության համահիմնադիր և ղեկավար Վահագն Չախալյանը սեպտեմբրերի 4-ից հետո կազատվի տնային կալանքից
Դատարանը խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը:
Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։
Պաշտպանական կողմը հետապնդումը որակում է քաղաքական։

Русский