Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը և ԱՄՆ-ն «Համաս»-ին 2 ամիս ժամանակ են տվել զինաթափվելու համար

Blog Image

Իսրայելը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել են պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորմանը 2 ամիս ժամանակ տալ լիովին զինաթափվելու համար, այս մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Թրամփի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև հանդիպումից հետո, գրել է «Israel Hayom»-ը:

Երկու երկրների աշխատանքային խմբերը մշակում են հստակ չափանիշներ, որոնք կորոշեն, թե ինչը կհամարվի գործնական զինաթափում, այդ թվում՝ Գազայի հատվածում ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացումը։

Իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները ընդգծել են, որ «Համաս»-ի՝ որոշ զենքեր պահպանելու փորձը կտրականապես անընդունելի կլինի։ Եթե կազմակերպությունը չկատարի ժամկետը, Իսրայելի բանակը կձեռնարկի հետագա գործողություններ։

 

Send