Ուկրաինայում «բազմազգ ուժերի» և ռազմական օբյեկտների տեղակայումը համարվում է ինտերվենցիա է, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
- «Կամավորների կոալիցիային» պատկանող ռազմական ստորաբաժանումներն ու դրանց օբյեկտները կհամարվեն ռուսական բանակի օրինական թիրախներ;
- Խաղաղ լուծումը հնարավոր է միայն Ուկրաինայի՝ ոչ դաշինքային կարգավիճակին վերադառնալու, ապառազմականացման և դենացիֆիկացման, ներկայիս տարածքային իրողությունների ճանաչման դեպքում;
«Այս բոլոր նպատակներին, անկասկած, կհասնենք կամ քաղաքական և դիվանագիտական միջոցներով, կամ հատուկ ռազմական գործողության միջոցով»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների զինվորականների կողմից «Մարիներա» նավթատար տանկերի առգրավմանը։
- ԱՄՆ իշխանությունները բազմիցս տեղեկություններ են ստացել «Մարիներա» նավի ռուսական սեփականության և դրա խաղաղ կարգավիճակի վերաբերյալ;
- ԱՄՆ ուժերի կողմից «Մարիներա» նավի վրա նստելն ու զավթելը միջազգային ծովային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում է;
- Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել «Մարիներա» նավի և բաց ծովում օրինական գործունեություն ծավալող այլ նավերի դեմ իր անօրինական գործողությունները;
- Ռուսաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ն ապահովի «Մարիներա» նավի վրա եղած ռուսների համար պատշաճ վերաբերմունք և չխոչընդոտի նրանց՝ հայրենիք վերադարձը;
- ԱՄՆ-ի կողմից սուր միջազգային ճգնաժամեր հրահրելու պատրաստակամությունը ցավալի և մտահոգիչ է։
Մենք անհիմն ենք համարում ԱՄՆ-ի կողմից իր ազգային «պատժամիջոցների օրենսդրությանը» հղումները։
ԱՄՆ-ի, ինչպես նաև այլ արևմտյան երկրների միակողմանի սահմանափակող միջոցառումները անօրինական են և չեն կարող արդարացում ծառայել իրավասություն հաստատելու փորձերի համար, առավել ևս՝ բաց ծովում նավերի առգրավման համար։

Русский