Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Որքան է կազմել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման վնասը

Blog Image

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Իրանին հասցված վնասը գնահատվել է 270 միլիարդ դոլար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Նախնական և շատ մոտավոր թվերը ցույց են տալիս, որ վնասը մինչ օրս կազմում է 270 միլիարդ դոլար», - ասել է Մոհաջերանին։

Մոհաջերանիի խոսքով՝ ավելի ճշգրիտ թվեր կհրապարակվեն ավելի ուշ՝ բազմափուլ գործընթացից հետո։ Առաջինը կլինի շենքերին հասցված վնասի գնահատումը, իսկ երկրորդը՝ բյուջետային եկամուտների կորստի և արդյունաբերական փակման ազդեցության վերլուծությունը։

Կառավարության խոսնակը նշել է, որ իրանական բանակցային թիմը քննարկում է նաև Միացյալ Նահանգներից Իրանին պատերազմական փոխհատուցման հարցը։ Այս հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր, որ Իրանը պահանջում է փոխհատուցում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառած վնասի և զոհերի համար։ Գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը «չի ձգտել ու չի ձգտում պատերազմի», բայց ոչ մի պարագայում չի հրաժարվի իր օրինական իրավունքներից։

Send