Սիրիայում տասնյակ հազարավոր մարդիկ ալավիների դուրս եկան փողոցներ։ Համա, Հոմս, Տարտուս և Լաթաքիա նահանգներում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել ալ-Շարաա կառավարության դեմ՝ պահանջելով իշխանության ապակենտրոնացում ու ֆեդերալիզացիա, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների անդամների սպանությունների և առևանգումների դադարեցում, հայտնել են ԶԼՄ-ները։
Դամասկոսի կողմից վերահսկվող Ընդհանուր անվտանգության ուժերը փորձել են ցրել մի քանի հանրահավաքներ՝ կրակ բացելով: Ցուցարարների և զինյալների միջև բախումների ժամանակ տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Բողոքի ցույցերը սկսվել են ալավիների դեմ բազմաթիվ հաշվեհարդարներից, այդ թվում՝ Հոմսի մզկիթի վրա ահաբեկչական հարձակումից հետո: Հանրահավաքները նախաձեռնել է ալավի շեյխ Ղազալ Ղազալը, ով ավելի վաղ կոչ էր արել մարդկանց դուրս գալ փողոցներ։
Կադրերն այստեղ

Русский