Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հանդիպումը

Blog Image
Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ:
 
Զրուցակիցները, կարևորելով Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումը և խորացումը, քննարկել են փոխայցելությունների և դիվանագիտական շփումների օրակարգը, առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացումը, գործարար կապերի խթանումը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, սակայն առկա է ծավալները հետևողականորեն ավելացնելու մեծ ներուժ:
 
Այդ առումով, կարևորվել է Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
 
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխաջակցությանը, զբոսաշրջության ոլորտում կապերի խորացմանը, փոխադարձ այցելությունների դյուրացման հնարավորություններին:
 
 

 

 

Send