Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված Դավիթ Մինասյանին երեկ երեկոյան հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ:
Փաստաբանները պնդում են, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Դավիթ Մինասյանը չպետք է կալանավորվեր բանտային պայմանների հետ անհամատեղելի երկու հիվանդության պատճառով:
MediaHub-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ դեռ չեն հասցրել տեսակցել Դավիթին։ «Նախաքննության ավարտի փուլի փաստաթղթերին ենք ծանոթանում։ Իմ գնահատմամբ՝ Դավիթի առողջական վիճակը լավ չէ, և համատեղելի չէ կալանքի հետ։ Հիմա ավել բան ասել չեմ կարող, սպասենք հետագա զարգացումներին»,- նշեց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ տղայի համար խափանման միջոց է ընտրված երկամսյա կալանքը:
Նշենք նաև, որ մի շարք ծնողներ դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն 18-ամյա տղայի, որը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի:
Էմմա Մարտիրոսյան

Русский