Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Եթե Քոչարյանը պիտի լինի վարչապետ, ոչ». Գագիկ Ծառուկյանը չի սատարի Ռոբերտ Քոչարյանին

Blog Image

Այսօր լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ եթե ընտրություններում հաղթանակի դեպքում իր քաղաքական ուժի ձայներից կախված լինի՝ ընդդիմությունը կգա իշխանության, թե ոչ, կսատարի՞։

«Եթե Քոչարյանը պիտի լինի վարչապետ, ոչ»,- պատասխանեց Ծառուկյանը։

Մեկ այլ հարցի՝ իսկ եթե Սամվել Կարապետյանին կամ Նարեկ Կարապետյանին ձայներ պետք լինեն, ինչպես կվարվի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Մենք դա կքննարկենք»։

Հիշեցնենք՝ Ծառուկյանը այսօր հայտարարել էր, որ բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, կոալիցիա չի կազմի ոչ նախկին քաղաքական ուժերի, ոչ էլ գործողների հետ։

Send