Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

Blog Image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Քննարկվել է Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը։

Ռուսաստանի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը ակտիվացնելու իր հիմնարար մոտեցումները։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել համապատասխան միջնորդական ջանքեր գործադրել և խթանել կառուցողական երկխոսությունը բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ  Պուտինը Նեթանյահուից հետո հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ։

Send