Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցով նիստը կկայանա առաջիկա մեկ օրվա ընթացքում

Blog Image

Իրանի փորձագետների խորհրդի նիստը՝ երկրի նոր գերագույն առաջնորդին ընտրելու համար, կկայանա 24 ժամվա ընթացքում, հայտարարել է խորհրդի անդամ այաթոլլա  Հոսեյն Մոզաֆարին։

«Փորձագետների խորհրդի անդամները անհամբեր սպասում են նիստի անցկացման, քննարկման և նոր գերագույն առաջնորդի և ընտրության պայմաններին... Մենք հույս ունենք, որ Աստծո օգնությամբ դա տեղի կունենա առաջիկա 24 ժամվա ընթացքում», - իրանական Fars գործակալության հաղորդմամբ, ասել է Մոզաֆարին։

Նա հավելել է, որ Փորձագետների խորհուրդը մինչ օրս որևէ նիստ չի անցկացրել և կոչ է արել Իրանի քաղաքացիներին չտարածել միտումնավոր կեղծ լուրեր երկրի նոր առաջնորդի ընտրության մասին։

Send