Ամերիկյան և սաուդյան կործանիչները հարվածել են Իրաքում մի շարք թիրախների։ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ հարվածները հասցվել են Իրանի հետ կապված զինյալ խմբավորումներին։
Ըստ ԱՄՆ-ի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրահանգել է «ահաբեկչական խմբավորումներին» հարձակվել ամերիկյան զորքերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Գործողությունը պատասխանն է եղել Իրանի կողմից վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։

Русский