Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վենեսուելայի խորհրդարանն ընդունել է քաղբանտարկյալների համար համաներման մասին օրենքը

Blog Image

Վենեսուելայի Ազգային ժողովն ընդունել է «Ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին» օրենքը: Օրենքը նախատեսում է 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականը քաղաքական հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատ արձակումը:

«Ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին օրենքը միաձայն ընդունվել է խորհրդարանի անդամների կողմից», - քվեարկությունից հետո Վենեսուելայի հեռուստատեսության եթերում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Օրինագիծը ներկայացրել էր գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը:

Օրենքը վերաբերում է նրանց, ովքեր դատապարտվել են խմբակցություն հրահրելու, իշխանությանը դիմադրելու, ապստամբության և դավաճանության համար: Այն նաև նախատեսում է գույքի վերադարձ և հայրենադարձության հնարավորություն հարկադրված աքսորվածների համար: Համաներումը չի տարածվում մարդու իրավունքների խախտումների, սպանության, կոռուպցիայի և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտվածների վրա:

Send