Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Զարմանալի չէ, որ Բրյուսելը խուսափում է երկխոսությունից․ Շալվա Պապուաշվիլի

Blog Image

Առանց ճշմարտության հարգանքի և քննադատության հանդեպ բաց լինելու՝ «Եվրոպա» գոյություն չունի, այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Բրյուսելը խուսափում է երկխոսությունից։ «Զարմանալի չէ, որ Բրյուսելը խուսափում է երկխոսությունից՝ հատկապես այն հարցերի շուրջ, որոնց մասին, եթե հարցնեք, ամենաշատը պիտի ասելիք ունենային։ Պատճառը պարզ է – երբ քո դիրքորոշումները կառուցված են կեղծ նարատիվների և ապատեղեկատվության վրա, շատ լավ գիտես, որ ցանկացած փաստարկված քննարկման ժամանակ այդ կեղծ կառուցվածքը կփլվի՝ ճշմարտության առաջին իսկ խոսքի շփման պահից»,- ընգծել է նա։

«Առանց ճշմարտության հարգանքի և քննադատության հանդեպ բաց լինելու՝ «Եվրոպա» գոյություն չունի»,- հավելել է Պապուաշվիլին։

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում նախատեսված Վրաստան–ԵՄ երկխոսության հանդիպումը մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ հետաձգվել է եվրոպական կողմի որոշմամբ։ Ինչպես նշել է նախարարությունը, երկխոսության հետաձգումը վկայում է, որ Բրյուսելը պատրաստ չէ լսելու վրացական կողմի դիրքորոշումները։

Send