Միացյալ Նահանգների Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում «Air Canada Express» ինքնաթիռը բախվել է մեքենայի, գրել են ԶԼՄ-ները։
Ինքնաթիռը շահագործվել է «Jazz Aviation»-ի կողմից, որը «Air Canada»-ի տարածաշրջանային գործընկերն է։ Մոնրեալից թռչող ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի, որի հետևանքով վիրավորվել են չորս հրշեջներ։
«Bombardier CRJ-900» ինքնաթիռում եղել է 100 ուղևոր, վիրավորներ կան։ Ինքնաթիռը բախվել է մեքենային 39 կմ/ժ արագությամբ։

Русский