Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

ԱՄՆ հետախուզական ծառայությունները Թրամփին հաղորդել են Իրանի կառավարության թուլացման մասին․ NYT

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները նախագահ Դոնալդ Թրամփին հաղորդել են Իրանի կառավարության թուլացման մասին, գրել է «The New York Times»-ի տվյալներով՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Իրանի կառավարության իշխանության դիրքերը իր ամենաթույլ կետում են 1979 թվականի հեղափոխության ժամանակ շահի տապալումից ի վեր։

Անցյալ տարվա վերջին բռնկված բողոքի ցույցերը ցնցել են Իրանի վարչակարգի որոշ տարրեր, մասնավորապես այն պատճառով, որ դրանք տարածվել են երկրի այն տարածքներում, որոնք իշխանությունները համարել են Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի աջակցության ամրոցներ։

Չնայած բողոքի ցույցերը մարել են, կառավարությունը շարունակում է մնալ դժվարին վիճակում։ Հետախուզական հաղորդագրությունները բազմիցս ընդգծել են, որ բողոքի ցույցերից բացի, Իրանի տնտեսությունը գտնվում է պատմականորեն թույլ վիճակում։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ուղերձ են հղել Իրաքի իշխանություններին. եթե Իրանի հետ լարվածությունը սրվի, և Իրաքում շիա աշխարհազորայինները կրակ բացեն ամերիկյան բազաների վրա, Միացյալ Նահանգները կպատասխանի։

Send