Իրանական պետական լրատվամիջոցները հրապարակել են կադրեր երկրի տարբեր մասերից, որտեղ մարդիկ հավաքվել են կառավարամետ ցույցերի համար։
Մասնակիցները բողոքում են անկարգությունների և «սիոնիստական-ամերիկյան ահաբեկչական գործողությունների» դեմ։ Թեհրանում, Խուզեստանում, Համադանում և այլ նահանգներում տեղի ունեցող այս բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ այրել են Ռեզա Փահլավիի լուսանկարները։
Ցույցերին անձամբ միացել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանը, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Վերջինս, ի պատասխան Թրամփի՝ ցուցարարների սպանության դեպքում «ծանր հետևանքների» մասին հայտարարությունների, կրկին սպառնացել է ԱՄՆ-ին. «Եկեք և տեսեք, թե ինչպես են տարածաշրջանում ձեր բոլոր օբյեկտները ոչնչացվում: Եկեք և տեսեք, թե ինչ է պատահում տարածաշրջանում ամերիկյան նավերի, բազաների և զորքերի հետ»:

Русский