Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը

Blog Image

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 08։15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ վնասվել է խմելու ջրի գլխավոր խողովակը, ինչի հետևանքով ջրալցվել է շենքի նկուղը։

Փրկարարները մոտոպոմպերի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 270 խմ ջուր։

Send