Այսօր հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի M6 7-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի կարմիր ավազահանքերի մոտ, բախվել են «Nissan» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Եղվարդ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորների մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածի մոտ 10 կմ հատված ամբողջությամբ մերկասառույց է, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի արել ճանապարհը աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար ու այդ հատվածում 4 ժամվա ընթացքում 5 ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, որոնք կներկայացնենք։

Русский