Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Անկարան հրաժարվել է թույլատրել Իսրայելի նախագահին օգտագործել Թուրքիան օդային տարածքը Ղազախստան այցի համար

Blog Image

Անկարան հրաժարվել է թույլատրել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին օգտագործել Թուրքիան օդային տարածքը Ղազախստան այցի համար, իսրայելական ինքնաթիռը ստիպված է եղել փոխել իր ուղղությունը, գրել են ԶԼՄ-ները։

Թուրքիայի կողմից մերժված թռիչքը կատարվել է Եվրոպայի և Ռուսաստանի միջով։ Իսրայելի նախագահի ճանապարհորդությունը տևել է մոտ 8 ժամ։

Իսրայելի նախագահ Հերցոգը X-ում հայտարարել է, որ անվտանգ վայրէջք է կատարել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Իր այցի ընթացքում Հերցոգը նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր:

Send