Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն. Մխիթարյանը խփեց չեմպիոնական գոլերից մեկը

Blog Image

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պարմայի» դարպասը (2-0): Այս հաղթանակի շնորհիվ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը առաջնության ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես հռչակվեց Իտալիայի չեմպիոն՝ նվաճելով ակումբի պատմության 21-րդ Սկուդետոն։

 

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսին ավելացված 1-ին րոպեին (45+1) բացեց Մարկուս Թյուրամը։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, դաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, որն էլ դարձավ խաղի գլխավոր հերոսներից մեկը։ Արդեն 80-րդ րոպեին հայ կիսապաշտպանը, ստանալով նույնպես փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսի փոխանցումը, գրավեց մրցակցի դարպասը՝ դնելով չեմպիոնական հանդիպման վերջակետը։

 

Հատկանշական է, որ այս տիտղոսի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն։

Send