Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրել է․ 

Մեզ Սյունիքից ահազանգեցին, որ օրեր առաջ մարզի օդային տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են նկատել, մասնավորապես` Գորիսի հատվածում, որոնք եկել պտտվել ու անհետացել են:

Մեր աղբյուրի խոսքով` իրենք ենթադրում են, որ այդ թռչող սարքերն ուղարկում են տեսանկարահանելու նպատակով: Նկատենք, որ նախորդ տարվա մայիսին նույնպես Խոզնավարի տարածքում տեղացիները երկու անօդաչու թռչող սարք էին նկատել:

Մեր աղբյուրն ասում է, որ հայկական ԶՈՒ-ին ասվել է, որ որեւէ պարագայում չկրակեն, չարձագանքեն ադրբեջանական անօդաչուների հայտնվելուն, քանի որ դրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում:

Send