Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինայի նախկին էներգետիկայի նախարարին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար

Blog Image

Ուկրաինայի նախկին էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար, հայտնել է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն:

Հետաքննիչները պարզել են, որ նրա ընտանիքի կողմից կառավարվող հիմնադրամի հաշիվներին փոխանցվել է ավելի քան 7.4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Եվս 1.3 միլիոն շվեյցարական ֆրանկ և 2.4 միլիոն եվրո կանխիկացվել և ուղղակիորեն փոխանցվել էն Շվեյցարիայում ընտանիքին։

Այս միջոցների մի մասն օգտագործվել է երեխաների կրթության համար շվեյցարական հեղինակավոր կրթական հաստատություններում ու մուտքագրվել է նրա նախկին կնոջ հաշիվներին։ Մնացյալ մուտքագրված միջոցները Գալուշչենկոյի ընտանիքն օգտագործել է լրացուցիչ եկամուտ ստանալու և սեփական կարիքների նպատակաով ծախսելու համար։

Երեկ նա ձերբակալվել էր Ուկրաինայից դուրս գալու փորձի ժամանակ։

Send