Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պեսկովը հերքել է տեղեկությունը, որ Կրեմլը չեղարկել է արտասահմանյան թղթակիցների հավատարմագրումը

Blog Image

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է «Der Spiegel» ամսագրի տեղեկությունն այն մասին, որ Կրեմլը չեղարկել է արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցների՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթին հավատարմագրումը։

«Սա սխալ տեղեկատվություն է, սա կեղծ տեղեկատվություն է, այսքանը կարող ենք ասել», - ասել է Պեսկովը։

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ «արտասահմանյան լրատվամիջոցներից շքերթին մասնակցելու բազմաթիվ հարցումներ կան, բայց այս տարի ամբողջ արարողությունը որոշ չափով սահմանափակ է, ուստի մասնակիցների թիվը նույնպես սահմանափակ էր»։

«Շքերթին մասնակցող բոլոր լրագրողները հավատարմագրվել են և տեղեկացվել իրենց հավատարմագրման մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

«Սա հիմնականում ներառում է նրանց, ովքեր անմիջականորեն պատասխանատու են հաղորդման (հեռարձակման) համար, ովքեր աջակցություն կցուցաբերեն, և հեռուստատեսության մեծ թվով մասնագետների։ Կրեմլի խումբը և միջազգային լրատվամիջոցները, որոնք պարբերաբար լուսաբանում են նախագահի աշխատանքը, նույնպես հավատարմագրում են ստացել», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «չկա որևէ դեպք, որ որևէ մեկը զրկվի հավատարմագրումից»։

Send