Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն նշել է իր անվտանգության համար սպառնալիք ներկայացնող 5 երկիր

Blog Image

ԱՄՆ հետախուզական համայնքի տարեկան զեկույցում առաջին անգամ Պակիստանը նշվել է որպես նշանակալի միջուկային սպառնալիք։

ԱՄՆ հետախուզական համայնքի տարեկան զեկույցը, որը ներկայացրել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը, նշել է հինգ երկիր, որոնք ներկայացնում են ԱՄՆ անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը։ Ցանկում ընդգրկված են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը և Պակիստանը։

Պակիստանն այս ցանկում առաջին անգամ ընդգրկվել է որպես նշանակալի միջուկային սպառնալիք՝ հրթիռային նոր մշակումների և կարողությունների շնորհիվ, որոնք թույլ են տալիս արագ հասնել ԱՄՆ տարածք։

Փաստաթղթում նաև նշվել է, որ միգրացիան ու կիբեռհանցագործությունը ճանաչվում են որպես գլոբալ և միջազգային ռիսկեր ԱՄՆ-ի համար։ Այս երկրներից եկող «մարտահրավերների բարդությունն ու մասշտաբները պահանջում են ԱՄՆ իշխանությունների կողմից պաշտպանության և ներքին անվտանգության հարցերի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն»։

Send