Մ20 հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Վահե Հովհաննիսյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում հաղթել է Ասիայի առաջնության գործող մեդալակիր, Հնդկաստանի ներկայացուցիչ Պրինց Պրինցին։ Քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը կմրցի Ասիայի գործող չեմպիոն, իրանցի Ալիրեզա Մոհամմադ Հոսեյնիի հետ։
Գոռ Խաչատրյանը (72 կգ) սփոփիչ գոտեմարտերում 8:0 հաշվով հաղթել է Մ17 Եվրոպայի փոխչեմպիոն Իգնատ Մեյկոյին, ապա՝ մինչև Մ20 Եվրոպայի չեմպիոն, վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին՝ 6:1 հաշվով։
Այսօր երեկոյան բրոնզե մեդալների համար կպայքարեն Յուրի Մխիթարյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ)։

Русский