Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ․ եղանակի տեսությունը

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.04.-04.05.2026թ.)

   

Երևան քաղաքում՝
Ապրիլի 29-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-4-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։

 

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        27.5°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               2.8°C (1990թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       14.9°C

Send