Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի և Սերբիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Blog Image

Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդել է Կրեմլը։ 

Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ու Մերձավոր Արևելքում հակամարտության լայնածավալ սրացումը։

- Քննարկել են նաև էներգետիկայի, նավթի և գազի, ինչպես նաև միջուկային արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։

- Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին ռուսական գազի կայուն մատակարարման շարունակականության համար, որը կարևոր է Սերբիայի էներգետիկ անվտանգության պահպանման համար։

- Սերբիայի նախագահը կիսվել է Բալկաններում ստեղծված իրավիճակի իր գնահատմամբ։

- Ռուսաստանի և Սերբիայի նախագահները ընդգծել են Բոսնիա և Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։

 

Send