Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան

«Բարի գալուստ նիկոլական Հայաստան»,- ֆեյսբուքյան եթերում Մարտունուց ժողովրդին դիմեց ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը;

Նա նշեց, որ այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում ամենատարածված խախտման պատճառն այն է, որ ամռանը ՔՊ-ականները «ոտքի վրա» օրենք ընդունեցին, որով ընտրության իրավունքից զրկեցին հայաստանը որոշ ժամանակով լքած քաղաքացիներին;

Պատգամավորը նկատեց, որ արտագնա աշխատանքով ապրող Մարտունու տարածաշրջանում նրանց թիվը տասնյակ հազարների է հասնում;

«Մարտունու տարաշարժջանում այս ընտրություններում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել ընտրություններին մասնակցել...

Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիներին տեսակավորել ու հազարավոր մեր հայրենակիցների զրկել ընտրական իրավունքից...

Ով վերջին 1 տարվա ընթացքում որոշակի ժամանակող չի եղել Հայաստանում զրկվել է ընտրելու իրավունքից.

Այսպես, ոտքի վրա, խորհրդարանական ընտրություններից հետո ՔՊ-ն փոխեց օրենքը, որպեսզի հետագայում ամրագրի ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին  զրկելն ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու հնարավորությունից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Send