Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի տնային կալանք խափանման միջոցը չի փոխվել, հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Սուրեն Մանուկյանը 2025 թվականի հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ և նրա խափանման միջոցը չի փոխվել»,– նշել է նա։
Մանուկյանի նկատմամբ գործում է համակցված խափանման միջոց` չհեռանալու արգեքը։ Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
Հունվարի 22–ին ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման համար մեղադրվող Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով։
Նախկին պատգամավոր նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2022 թվականի օգոստոսի 11-ից։ Ըստ նախաքննության՝ Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։

Русский