Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելցի մոր յուրաքանչյուր արցունքի համար պետք է թափվի հազար լիբանանցի մայրերի արցունք․ Իսրայելի ԱԱ նախարար

Blog Image

«Իսրայելցի մոր յուրաքանչյուր արցունքի համար պետք է թափվի հազար լիբանանցի մայրերի արցունք։ Ամբողջ Լիբանանը պետք է այրվի։ Ամերիկացիների նկատմամբ ամենայն հարգանքով, Իսրայելը պետք է աշխարհին հստակեցնի, որ մեր որդիների արյունը և մեր քաղաքացիների անվտանգությունը չեն մոռացվի։ Ամբողջ Լիբանանը պետք է այրվի։

Մեր բարձրագույն պարտականությունն է պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին, և այս պատասխանատվությունն ավելի կարևոր է, քան ամեն ինչ։ Ես վարչապետին ասացի նույնիսկ մեր անձնական հանդիպումների ժամանակ. իսրայելցի մոր յուրաքանչյուր արցունքի համար պետք է թափվի հազար լիբանանցի մայրերի արցունք։

Բավական է պինգ-պոնգ խաղալ։ Մերձավոր Արևելքում չես կարող հաղթել չափված պատասխաններով և զսպվածությամբ. պետք է վճռականորեն գործել։ Ոչնչացնել։ Ճնշել ահաբեկչությունը»։ 

Send