Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են

Blog Image

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող  իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա և կախազարդ՝ պատճառելով 2 միլիոն 900 հազար դրամի նյութական վնաս։

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա բնակիչը։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգեվան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։

Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։

Կատարվում է նախաքննություն։

Send